Relax - Havatqs Chem Morana

Описание

Текст песни:

Հավատքս չեմ մոռանա... 1.Հիսուսի սիրուց ես չեմ բաժանվի, Թեև հալածանք ու սուրն սպառնի, Նեղություն տառապանք սիրով կկրեմ, Որ սուրբ հավատքս կենդանի պահեմ : (կրկներգ.) Հավատքս չեմ մոռանա, Տիրոջս չեմ ուրանա, Խաչն ուսիս կգնամ, Մինչ Հիսուսին միանամ : 2. Բանտերում խավար թեև շղթայվեմ, Վերքերովը լի մարմնով խոցվեմ, Կգրեմ, ով Տեր, արյունովս թափված, Քեզ չեմ մոռանա Տեր իմ Աստված : 3. Ոչ կյանք, ոչ մահ, ոչ զորություններ, Ոչ ներկա բաներ, ոչ գալու բաներ, Եվ ոչ բարձրություն, ոչ խորություններ, Ինձ չեն բաժանի Քեզանիցը Տեր : 4. Մինչև իմ արյան վերջին կաթիլներ, Քեզ հավատարիմ կդավանեմ Տեր, Մինչ մարի կյանքս, շունչս վերջանա, Սիրելի Հիսուս Քեզ չեմ մոռանա :

Другие минусовки